Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն անվանել է «վրացական մղձավանջ»։
Ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից «ազատվելու» առումով, իսկ կուսակցությունն իրականում «վրացական երազանք չէ, վրացական մղձավանջ է»:
Զուրաբիշվիլին հավելել է, որ այն ամենը, ինչը չի ծառայում դեպի Եվրոպա տանող ճանապարհին ազատության ու անկախության ամրապնդմանը, Վրաստանի համար մղձավանջ է։
Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ փոխվել է, և նա որդեգրել է «հիբրիդային պատերազմի» ռազմավարություն՝ ռուսների զանգվածային միգրացիայի միջոցով դեպի Վրաստան՝ ճնշում գործադրելով պաշտոնյաների վրա՝ խթանելու և ընդունելու իր օրենքը։
Բաց մի թողեք
«Աննշան են». Պենտագոնը՝ Կուրսկի մարզում Ռուսաստանի հակահարձակման մասշտաբների մասին
«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը, Ռուսաստանն էլ կարող է հենց հիմա դադարեցնել». Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Պուտինին
Ռուսաստանը պետք է պարտվի այս պատերազմում հանուն իր՝ Ռուսաստանի ապագայի. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար. Լուսանկար