Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ականատեսների, անկանոն երթևեկելով քաղաքի կենտրոնական հատվածում, վարել է մայթերի վրայով, այնուհետ՝ մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին:
Վերջինիս մոտեցել են պարեկային ծառայության աշխատակիցները, պահանջել հեռացնել մեքենան, սակայն վարորդը տևական ժամանակ դուրս չի եկել մեքենայից ու պահանջել է քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպում:
Որոշ ժամանակ բանակցություններից հետո պարեկներին հաջողվել է վարորդին դուրս բերել մեքենայից: Վերջինս ձերբակալվել է:
Բաց մի թողեք
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Վերին Պտղնիում հրդեհ է բռնկվել` ԲԻՍ 1 աստիճան․ Լուսանկար
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը. Լուսանկար