23/12/2024

Բագրատաշենում Վրաստանի հետ ճանապարհն ինչո՞ւ եք փակում․․․ Որպեսզի Հայաստանը Վրաստանով Եվրոպա չգնա՞, Լադիմիր Լադիմիրիչ. ինչ էր անում ՀՅԴ-ական պատգամավորը Բագրատաշենի ճանապարհին. Սաֆարյան

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ապրիլի 21-ին՝ ժամը 13։19-ին ռուսական սպուտնիկ Արմենիան, առանց աղբյուր «նույնականացնելու»՝ «ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերության հիշատակումով» հայտնել է, թե վերջինս «մտահոգ է Տավուշի զարգացումներից» և հետայսու փոխելու է Երևան-Իջևան-Թբիլիսի ուևորափոխադրումների երթուղին՝ խուսափելով Կիրանց-Բաղանիս հատվածից, և այժմ երթուղին իրականացնելու է Վանաձորով և Ալավերդիով։

Հա, այս «անշառ» լուրը թելեգրամ կանալով հայտնելիս Սպուտնիկը այդ ընկերության անունը չի հրապարկել․․․ Կարծես թե «վախեցել է», որ ընկերությանը որևէ մեկը պատժի իր այս որոշման համար․․․ Բայց դեհ հո բոլորը գիտեն, որ այս տարիներին ու ընթացքում այնքան մարդ է Թբիլիսի գնացել ու գնում Վանաձորով ու Ալավերդիով, բայց ոչ Իջևանով․․․ Ո՞ւմ է երբևէ հետաքրքրել, թե ով որ երթուղով է երթևեկում Հայաստանում կամ ո՞վ է որևէ մեկին ասել՝ աչքիդ վերևը ունք կա ․․․

Բայց․․․

Բայց այսօր պետք էր ազդարարել, որ Վրաստան գնացող ճանապարհը «վտանգավոր է», «փակվելու է»․․․ մարդի՛կ, ոտքի ելեք և, հոպլյա, փակեք ձեր իսկ ճանապարհը․․․

Բայց սցենարիստը մի բան մոռացել է ու մատնել է՝ Բագրատաշենում Վրաստանի հետ ճանապարհն ինչո՞ւ եք փակում․․․ Որպեսզի Հայաստանը Վրաստանով Եվրոպա չգնա՞, Լադիմիր Լադիմիրիչ․․․ Սպասեք, բայց այդ ո՞վ էր ձեզ ասել, որ ապրիլի 21-ին Հայաստանը Բագրատաշենով ուղևորվում է դեպի Եվրոպա․․․․ Այդ ինչ էր անում ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորը Բագրատաշենի ճանապարհին․․․ Բայց ավելին ասեմ՝ Վոդխոզի ճանապարհին, որտեղ միաձուլվում են Երևանից թե՛ Ալավերդիով, թե՛ Իջևանով Թբիլիսի գնացող ճանապարհները․․․

Հա բայց, կարծեք թե «Տավուշում Իջևանի ճանապարհը պետք է փակվեր», ոչ թե Վանաձոր-Ալավերդի-Թբիլիսին․․․

Աաաաաա, հասկացա․․․ Հնարավոր է Հայաստանը խափսը տար ու Իջևանով Եվրոպա գնալու փոխարեն Ալավերդիով գնար, դրա համար պետք էր խաչմերուկում ճանապարհը փակվեր․․․ Հա, մի տես էհ, որ վրացիները բողոքի ցույցին միանան, մանավանդ որ Թբիլիսիում ցույցերից տուն չեն գնում․․․ ՀՅԴ պատգամավորն էր Վոդխոզի խաչմերուկից ասեր՝ Գամառ ջոբա, Գենաց վալե․․․

Ոմանց ականջները պարզ երևում է․․․ Այ, Կիրանցից հետո դա պերեբոր էր․․․

Հիշեցնեմ, որ երկու օր առաջ գիշերը Բաղանիսում իմ սիրելի հայրենակիցների կողմից ճանապարհի փակման համար մեկ այլ «լուր» էր դրվել շրջանառության մեջ՝ «զորքին դիրքերից իջեցնում են, որ թուրքերին հանձնեն․․․»։ Ու այդ մի ակցիայի առաջին հաղորդողն էլ Սպուտնիկն էր, կրկին անանուն աղբյուրի վրա հղումով․․․

Հատուկ ընդգծում եմ, որ ես որևէ առարկություն չունեմ ռացիոնալ պահանջներով իմ հայրենակիցների բողոքի հետ, ավելին, այդպիսի պահանջը նաև իմ պահանջն է։ Ես գիտեմ, թե նրանց սրտի եղածն ինչ է ու դա նաև իմ սրտի մեջ է։

Իմ ազնիվ բողոք ու պայքար ունեցող, Տավուշի համար ճիշտ ու անվտանգ սահմանի համար պայքարող բոլոր հայրենակիցների ցավը տանեմ, բացի ագենտներից․․․ Նրանց հետ այս գրառումը որևէ կապ չունի։ Ավելին՝ այս գրառումը նրա համար է, որ ասեմ՝ պայքարելիս՝ գրագետ գործեք ու սթափ եղեք, եղբայրներ և քույրեր ջան։ Կողքից ուղորդողներ կան, որոնք անվտանգ ու ճիշտ սահմանի խնդիր չեն լուծում, ինչպես դուք եք ուզում լուծել․․․․

Դեհ, իշխանությանն էլ կասեմ՝ Սպուտնիկ լսեք, պարոնայք․․․ հետո չզարմանաք, որ իմ հայրենակիցների արդարացի պահանջներն ու բողոքը շատ սահուն որոշ ուժեր տրանսֆորմացնեն հօգուտ այլ կենտրոնների ու հօգուտ այլ բանի, որը Տավուշի հետ կապ չունի, դեհ իսկ Տավուշի համար բողոք ունեցող մարդկանց կուղարկեն պատերազմ, իրենք կթռնեն Սիվտիվկար, օյ չէ, այդքան միամիտ չեն՝ Շարմ էլ Շեյխ․․․»։