Տավուշի մարզում լարված իրավիճակ է ստեղծվել: Ցուցարարի անվան տակ Երևանից Տավուշ հասած խումբը հարձակվել է ԵԿՄ-ի մեքենայի վրա ու ջարդուփշուր արել այն:
Հիշյալ խմբի անդամների մեջ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով Տավուշում ակտիվորեն զբաղված է ցույցի անվան տակ կազմակերպված սադրիչ գործողություններով:
Ըստ լուրերի, ընդհարում է տեղի ունեցոլ տարբեր խմբերի միջև, որի արդյունքում, Գառնիկ Դանիելյանը մարմնական վնասվածներ է ստացել ու լքել տարածքը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին ու ասել, որ դրա մասնակիցները Երևանից Տավուշ մեկնած անձինք են, որոնք հանդես են գալիս որպես տավուշցիներ:
Նա հավելեց, որ մեծ հաշվով, անհասկանալի կամ զարմանալի չէ այդ ամենը:
«Նրանց պայքարն ամենևին էլ սահմանի ու պետության համար չէ, այլ բոլորս էլ գիտեն՝ ինչի համար է: Մենք տեսնում ենք, որ տավուշեցիներն այնքան էլ հետաքրքրված չեն կոնկրետ էս մարդկանց միանալուն, ինչը պարզ տեսանելի է: Դրա համար ստիպված Երևանից և Երևանի մոտակա մարզերից ինչ-որ գողեր են ստիպված տանել ու նրանց ներկայացնել որպես տավուշեցի»,-նշեց Ալեքսանյանը:
Նա հավելեց, որ եթե իրենց նախաձեռնած գործողությունը հաջողի, ամեն բան հարթ ընթանա, Հայաստանն ու Ադրբեջանը ունենալու են պետական սահման շփման գծի փոխարեն: Սա նշանակում է, որ 2 կողմից ծանր զենքերով զորքի փոխարեն կանգնելու են սահմանապահները՝ միայն հսկելու համար, որ սահամանախախտումներ չլինեն, մաքսանենգության դեպքեր չլինեն:
Ալեքսանյանը մի քանի անգամ շեշտեց, որ 5-րդ շարասյունը ուղղակի չի ուզում, որ Հայաստանն ունենա պետական սահման, չունենա սուվերեն տարածք:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
Ադրբեջանը և Իրանը ստորագրել են ռազմական համագործակցության արձանագրություն
Խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ. Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվել է, գրիչներ են շպրտում