Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը ողջունել են Վաշինգտոնը, Բրյուսելը, Բեռլինը, Թուրքիան և ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
Հայտարարություններում ընդգծվել է Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու պայմանավորվածությունը: Երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել խաղաղ բանակցություններին:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «X»-ի միկրոբլոգում արված գրառմամբ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համաձայնույթյունը նշել է, որ երկու երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքում:
Միշելի խոսքով՝ դա կարևոր քայլ է կարգավորման և տարածաշրջանի խաղաղ բացման ուղղությամբ։
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան