«Մարտական եղբայրություն միաբանություն» անվամբ ներկայացող խմբի անդամները բերման են ենթարկվել ոստկանության բաժանմունք:
Այս մասին հայտնում են խմբի «Ֆեյսբուք»-ի էջում: Ըստ հրապարակման՝ բերման ենթարկվածներն են Մասիս Շիրոյանը, Արման Պետրոսյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Արամայիս Աղաբեկյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը և Հովսեփ Ղազարյանը:
Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել Իջևանի և Նոյմեբերյանի բաժանմունքներ:
Նշենք, որ երկու օր է՝ Տավուշի սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են իրականցնում՝ փակելով ճանապարհ և այդ կերպ դժգոհություն հայտնելով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացից:
Բաց մի թողեք
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
Էջմիածնի տոնին ու արդեն հայտարարված ուխտագնացությանն ընդառաջ քաղաքային իշխանությունը այսօրվանից փակել է Էջմիածնի կենտրոնը
Ընդդիմադիրներին բերման էին ենթարկում, որպեսզի չդիմավորեն Նիկոլ Փաշինյանին