Ապրիլի 21-ին աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը Խուստուփի լանջին 2 ժամանոց համերգ է տվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կապան են մեկնել մեծ թվով մարդիկ, Կապանի հյուրանոցներում տեղ չի եղել, մարդիկ հարակից բնակավայրերում են գիշերել, սակայն ուշագրավ է, որ համերգին չեն մասնակցել մարզային եւ տեղական իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը։
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է կազմակերպիչներից, որ ոչ թե իրեն, այլ մարզպետին են դիմել` աջակցելու խնդրով: Անգամ բիոզուգարանները տրամադրել է ոչ թե Կապանի համայնքապետարանը, այլ՝ Գորիսի։
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը