Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։ Մտածել են` հիմա կգրոհեն խորհրդարանի վրա: Ուշագրավ է, որ նաեւ խորհրդարանական ընդդիմությունն էր ընդհատակ անցել, եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ԿԸՀ նախագահի հաշվետվությունը քննվել է առանց ընդդիմության։
Ընդդիմադիրները նույնպես, ըստ ամենայնի, ամաչում են մարդամեջ դուրս գալ, չէ՞ որ մեզանում ընդդիմությունն էլ է ձախողվել եւ հուսախաբ արել իր ընտրողին, իշխանությունն էլ։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին