29/05/2024

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

«Ես տեսնում եմ, որ որոշ սադրիչներ, նույն դերակատարները, որոնք 5-րդ շարասյուն են հանդիսանում, մարդկանց, տարեցների հույզերը շահարկելով փորձում են հրահրել»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Երբ որ ժողովրդի կարծիքը լսելու ժամանակը կգա, նրանց կարծիքը կլսենք, հիմա էլ է դա արվում՝ վարչապետն ամեն անգամ գնում, ժողովրդի հետ հանդիպում գալիս է»,- ասաց Սիմոնյանը և հավելեց. «Այսնինք, ուզում եք ասել տարբեր կուսակցություններ փոխած, դաշնակցության և «Հայաստան» դաշինքի շտաբի պետերը, որոնք ինչ-որ բան են կորցրել՝ սեփականության իմաստով, իշխանություն են կորցրել, որ գնում մարդկանց խաբում են, կամ էն մյուս հատուկ ծառայությունների աշխատակիցներ և ծառայողներ, որոնք գնում այնտեղ փորձում են կրքեր հրահրել, դրանք ժողովրդի ռեալ կարծիքն են»:

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ սպասում է, որ նրանք հասկանան, որ քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, տենց՝ 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տնելով. «Ասելիք չունեն, ինչ են ասելու՝ եկեք սահման չունենա, եկեք պատերազմենք Ադրբեջանի հետ: Դավա՛յ, առա՛ջ, թո՛ղ գնան:

Սահմանն ուզում ենք մինչև վերջ՝ Մեղրի, Սյունիք, մինչև Պարսկաստան սահմանը վերարտադրենք, ինչպես որ անկախացել ենք: Հերիք եղավ, բոլ եղավ մարդկանց հույզերի վրա խաղալ»: