Ապրիլի 24-ին Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում կայացել է Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ամենամյա միջոցառում, որը կազմակերպել է Ռուսաստանում հայերի միությունը։
Ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխնախարարի մակարդակով։
Միջոցառմանը հրավիրված չեն եղել Մոսկվայում բնակվող և Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող Արշակ Կարապետյանը, սակայն վերջինս Խաչիկ Ասրյանի հետ եկել են միջոցառմանը։
Civic.am-ի հավաստի տեղեկություններով՝ ընթացքում Կարապետյանն ու Ասրյանը ցանկացել են ելույթով հանդես գալ, ինչը նրանց չեն թույլատրել անել, որի պատճառով միջադեպ է տեղի ունեցել, ու վերջիններիս դուրս են հրավիրել դահլիճից։

Բաց մի թողեք
Աշնանը «1917 թվականը կկրկնվի»
Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ է հրավիրում՝ խոստանալով «Հայաստանի պետականությունը պատմականորեն լուծարել»
ՀՀ ղեկավարությունը հիմա պետք է պատասխանի իր խոսքերի համար․ Լավրով