Ապրիլի 23-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա երեխա է, որը վնասվածքը ստացել է դպրոցում համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով:
Ոստիկաններին երեխայի հայրը հայտնել է, որ նա վնասվածքը ստացել է նշված դպրոցում 2 հասակակից երեխաների հարվածների հետևանքով: Պարզվել են նրանց ինքնությունները, ովքեր սովորում են վնասվածքներ ստացած երեխայի դպրոցում։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին
Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է