Ամիսներ առաջ՝ 2023թ․ օգոստոսին, համացանցում հայտնված՝ անչափահաս աղջիկ երեխայի նկատմամբ հարազատ մոր կողմից բռնության, սեռական բնույթի գործողություններ կատարելու տեսանյութի փաստով հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկել է դատարան։
Սույն գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Մասնավորապես․ «Հովհաննես Պետրոսի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատապարտված լինելով 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, շորթման և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար և պատիժը կրելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի թիվ 3 խցում, 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Աննա Արևշատյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին»:
Աննա Մայիսի Արևշատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, Հովհաննես Սաֆարյանի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով թրաֆիքինգի՝ պոռնկության և սեքսուալ շահագործման է ենթարկել անօգնական վիճակում գտնվող 12 տարին չլրացած երեխաներին, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, վարձատրության, այլ հատուցման և դրանց խոստման դիմաց վերջիններիս օգտագործելով սեքսուալ բնույթի գործողությունների համար, այդ թվում տեսաձայնագրելով և Հովհաննես Սաֆարյանին ուղարկելով նրանց մասնակցությամբ մանկական պոռնոգրաֆիա, ինչն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք: Աննա Արևշատյանը կալանավորված է։
Նշենք, որ Գավառի բնակիչ Ա․ Արևշատյանի ամուսինը 34-ամյա Թաթուլ Մադաթյանն է, որը, ըստ ԶԼՄ-ների, մոտ երկու տարի առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։ datalex.am-ում 2022 թվականի հունվարով թվագրվող քրեական գործի ինֆորմացիան փակ է։ Տղամարդն, ըստ կայքերից մեկի տղեկության, Աննա Արևշատյանի երկրորդ ամուսինն է, Իջևանից է, աղջիկների հայրը։ Արևշատյանը տարիներ առաջ՝ 2017-ին, դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման (պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է մեկ տարի ժամկետով փորձաշրջան)։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։
Տեսանյութը, որը հայտնվել էր համացանցում, արվել է 2022 թ․ հոկտեմբեր-նոյեմբերին։ Գործով քրեական վարույթի ժամանակ հայտնաբերվել է գործով տուժող երեխաներից ևս մեկի նկատմամբ հոր կողմից նախկինում կատարված սեռական բռնության երեք դեպք։ Այդ դեպքերի կապակցությամբ կրկին նախաձեռնվել է քրեական վարույթ ՔՕ երկու հոդվածի մի քանի դրվագով, կատավում է նախաքննություն։
Վերոհիշյալ քրեական գործը ՝ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, դատախազությունը Երևանի քրեական դատարան է ուղարկել ս․թ․ ապրիլի 25-ին, գործով դատավորն է Տիգրան Ոսկանյանը։
Բաց մի թողեք
Զինծառայողին ինքնաuպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. նոր մանրամասներ
Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից uպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ. Լուսանկար
Գողության դեպք՝ Արմավիրում․ պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը