Երեկ՝ ապրիլի 28-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 23:20-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ թիվ 15/1 հասցեի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Տիգրան Անտոնյանի վարած «Hummer» մակնիշի և 25-ամյա Վահագն Ալթունյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hummer»-ն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Այսօր՝ ապրիլի 29-ին` խոշ ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 11:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «BMW X6», «Changan» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման արդյունքում «Նիվա»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:
Տարածքը սահմանազատել է նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Սպարտակ Պողոսյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Բաց մի թողեք
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը