27/07/2024

Արտակարգ դեպք․ Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը

Ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։25-ի սահմաններում Սուրենավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մարդատար գնացքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 Արտակարգ դեպք․ Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը