Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր հետ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալված 7 անձանցից մեկին առաջադրվել է մեղադրանք՝ չբացակայելու արգելքով։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ մյուսները արգելանքից ազատ են արձակվել և նրանց մասով քրեական հետապնդում չի հարուցվել։
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք էին դրսևորել: Վերջիներս հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ հուշահամալիրի տարածքում վիրավորող արտահայտություններ էին հնչեցնել:
Ավելի վաղ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, ոստիկանության բաժին էր տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։
Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել
Հայտնաբերվել էր մաhացած կին՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ․ նոր մանրամասներ
Ավազակություն երևանցու նկատմամբ․ կնոջ նախկին ընկերն է ներգրավված