Վրաստանի եվրոպական ինտեգրման հարցերով նախկին պետնախարար, Ռոնդելի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ալեքսի Պետրիաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։
«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը ցուցադրել է Պետրիաշվիլիի ձերբակալության կադրերը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նա ձերբակալվել է վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով (մանր խուլիգանություն և ոստիկանությանը անհնազանդություն):
Այսօր առավոտյան Վրաստանի խորհրդարանը քննարկում է օրինագծի երկրորդ ընթերցումը: Դեռ հայտնի չէ, թե փաստաթուղթը երկրորդ ընթերցմամբ երբ կդրվի քվեարկության։
Բաց մի թողեք
Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպան
Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են
Ուկրաինան խզում է դիվանագիտական ու բոլոր տեսակի հարաբերությունները Վրաստանի հետ․ Խնդիր