«Ազերէներջի» ԲԲԸ-ն օկուպացված Քարվաճառի շրջանում կառուցում է 4 հիդրոէլեկտրակայան։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկության, կառուցվող հիդրոէլեկտրակայաններ են՝ 4,3 մեգավատտ հզորությամբ «Զառ»-ը, «Նադիրխանլի»-ն՝ 8,8 մեգավատտ հզորությամբ, «Աշաղի վենգ»-ը՝ 8,6 մեգավատտ հզորությամբ և «Յուխարի վենգ»-ը՝ 22,5 մեգավատտ հզորությամբ։
Հայտնի է, որ 2022-2023 թվականներին «Ազերէներջի»-ն վերակառուցել և շահագործման է հանձնել փոքր հիդրոէլեկտրակայանները՝ «Քելբաջար-1», «Մեյդան», «Գամիշլի», «Չիրագ-1», «Չիրագ-2» և «Սոյուգբուլագ»-ը։


Բաց մի թողեք
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է