Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք:
Այս մասին ԱԺ-ում՝ Դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ դատախազությունը պահանջում է, որ Քոչարյանից բռնագանձվի 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ։
«Շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որը ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումարն է»,- ասաց Աննա Վարդապետյանը։
Բաց մի թողեք
ԱՄՆ – Ադրբեջան – Բելառուս, ժողովրդավարության հոտ չի գալիս
Պեսկովն անդրադարձել է ռուս-ադրբեջանական լարվածությանը. ինչ քայլեր են կատարվում
Մոսկվան Բաքվի արցունքներին ու խոսքերին չի հավատում, բայց միշտ խաբվում է տեղին