Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հովհաննես Բ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում գտնվող ձիուն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև մոտ 1 կմ «Opel»-ը առաջ է ընթացել և կագնել:
Բախման հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 50-ամյա Արուսյակ Ա.-ն և 25-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախման հետևանքով ձին սատկել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:
Բաց մի թողեք
Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել․ Լուսանկար
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում