Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Ղազախստանում նախատեսված բանակցությունների օրը դեռևս որոշված չէ, քանի որ Երևանը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել այդ առաջարկին։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ալիբեկ Բակաևը Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի հետ տնտեսության և համագործակցության արաբական ֆորումի երրորդ նստաշրջանի շրջանակում։
«Որքան տեղյակ եմ՝ հանդիպման ամսաթիվ դեռևս որոշված չէ, քանի որ Հայաստանը դեռ չի տվել համաձայնություն, բայց ակնկալում ենք, որ այդ բանակցությունները կկայանան»,- ասել է Բակաևը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ապրիլի 29–ին հաստատել էր, որ կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում։
2 երկրի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում հանդիպման մասին տեղեկությունն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մինչ այդ էլ՝ ապրիլի 26-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ղազախական կողմի առաջարկով Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես։
Բաց մի թողեք
ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և ոչ միայն. մանրամասներ
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով ԼՂ բնիկ բնակիչները ստիպված լքեցին սեփական բնակավայրերը. ԱԳՆ
Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն կար ՌԴ հետ, այժմ 10-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. Գրիգորյան