17/05/2024

ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. WSJ

ՆԱՏՕ-ում ամենահիմնական տարաձայնություններից մեկը դաշինքի անդամ երկրների տեսակետների անհամապատասխանությունն է սպառնալիքների, այդ թվում՝ ահաբեկչության և ռուսական գործողությունների վերաբերյալ։ Գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Հրատարակության հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ում կարծում են, որ մոտ ապագայում դաշինքի սահմանակից անդամ երկրի «ուղղակի ռուսական ներխուժումը» քիչ հավանական է, սակայն դաշինքը կոալիցիայով կրկին սկսել է պատրաստվել պատերազմի։

Ավելին, մինչև վերջերս ՆԱՏՕ-ի երկրների որոշ ռազմական պաշտոնյաներ ասել են, որ «Մոսկվան կարող է բավական ուժեղ լինել մի քանի տարի անց հարձակում իրականացնելու համար»։

«Կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ն զգուշանում է, որ Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում՝ խրախուսելով տեղի ռուսներին դա անել և օգտագործելով լարվածությունը՝ որպես միջամտության պատրվակ, ինչպես Կրեմլն արեց արևելյան Ուկրաինայում մեկ տասնամյակ առաջ»,- գրել է WSJ-ը:

Այժմ «ամբողջ կոալիցիայի հետ պատերազմի» պատրաստվելը կրկին ՆԱՏՕ-ի առաջնահերթություն է, ուստի դաշինքը նպատակ ունի «դաշնակիցներին պատրաստել ուս ուսի կռվելու»։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ն այս տարի որոշել է անցկացնել 1988 թվականից ի վեր իր ամենամեծ զորավարժությունը, որը կոչվում է Steadfast Defender: Դա տեղի են ունենում փետրվարից մայիս Եվրոպայում, որոնց մասնակցում է դաշինքի երկրների 90 հազար զինվորական։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել էր, որ այս զորավարժությունների ընթացքում «մշակվում է Ռուսաստանի հետ զինված առճակատման սցենարը»։

2023 թվականի նոյեմբերին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին դիտարկում է թիվ մեկ սպառնալիքը Եվրոպայի համար։ 2024 թվականի հունվարին Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից անմիջական սպառնալիքներ չի տեսնում։ Փետրվարին Bild-ը հրապարակել էր Գերմանիայի իշխանությունների կողմից սպասվող «ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման փուլերը», որոնցից մեկը ներառել է ռուսական զորքերի ներխուժումը գերմանական տարածք։ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է, որ Ռուսաստանը երբևէ ծրագրեր չի ունեցել հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։