Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:
Նա հայտարարել է, որ, չնայած ունեցած լայն օրակարգին, Անկարան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանին առնչվող խնդիրներին։
«Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղադրված սահմանաքարը, թեկուզ խորհրդանշական, չափազանց կարևոր է։ Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և ագրեսիայից հրաժարվելու մասին: Մենք հետևում ենք և կշարունակենք հետևել գործընթացի զարգացմանը, ողջունում ենք դրական երանգը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Չելիքը։
Բաց մի թողեք
Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել․ Լուսանկար
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում