Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 07:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք, և առաջ ընթանալով բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Հերացու» անվան թիվ 1 համալսարական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ բացի վթարից, տեղի է ունեցել նաև վրաերթ, որը պարզվում է:
Բաց մի թողեք
«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է
2024 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում պայթյունի հետևանքով ավելի շատ մարդ է զոհվել, քան 2023-ին
«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում