21/12/2024

Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել

«Երեկ ՀՌԱ Նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, թե մինչեւ վերջերս ԲՏԱ նախարարությունն ուշադրություն չի դարձրել միջազգային հեռուստաալիքներով ՀՀ-ում հեռարձակվող հաղորդումների մասին իրենց զեկույցներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ցավոք, մինչեւ վերջերս մեր այդ ահազանգերին, զեկույցներին նախարարությունն ուշադրություն չէր դարձնում։ Հիմա սկսեց դարձնել, եւ գիտեք՝ Սոլովյովի հաղորդման վերաբերյալ նախարարությունը քայլեր է ձեռնարկում ռուսական կողմի հետ». – ասել է նա։

Եթե չեք մոռացել, 2021-22թթ. ԲՏԱ նախարարը եղել է գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը, այնուհետեւ` Ռոբերտ Խաչատրյանը, որ տեղափոխվել է նախագահական։ Եվ, ստացվում է, որ Տիգրան Հակոբյանի մեղադրանքներն ուղղված են հենց նախկին նախարարներին, որոնք շարունակում են բարձր պաշտոններ վայելել։ Մինչդեռ, ենթադրելով Տիգրան Հակոբյանի հայտարարություններից, նրանք աչք են փակել ՀՀ-ում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունների կողմից օրենքի խախտումների վրա։

Աչք են փակել, բայց հիմա շարունակում են իրենց պաշտոնները վայելել»: