«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է։
Այս մասին «Ազատության»-ը փոխանցել են Քննչական կոմիտեից։
Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։
Վերջինիս փաստաբանները հայտնել են, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
Սուքոյանը երեկ՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովի բակում մոտեցել է civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին և, ըստ Լևոնյանի, հայհոյել ու հարվածել է իրեն՝ կապված օրերս իր արած այն հայտարարության հետ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը գործակալ է և մեծ թվով գումարներ է ստացել:
Լևոնյանը հայտարարել է, որ Սուքոյանը իրեն մեղադրել է սրբապղծության համար:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող:
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ