Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով փորձում է ցրել միջպետական ճանապարհը փակած կիրանցիներին եւ նրանց աջակցության գնացած տարբեր գործիչներին, որոնք արդեն տասն օրից ավելի է գիշերում են փողոցում՝ թույլ չտալով Կիրանցում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գյուղից մեզ պատմեցին, որ երեկ մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը եւ փորձել են բոլորին տուն ուղարկել՝ հիմնավորմամբ, որ պայքարն արդյունք չի տալիս:
Որպես փաստարկ ասել են, որ եթե հանդամիջյան ճանապարհները բաց են, ապա մասնագետներն այդ ճանապարհներով կարող են բարձրանալ հանձնվող տեղանքներն ու սյուներ տեղադրելու աշխատանքներն իրականացնել։ Սակայն պայքարողները չեն տրվել սադրանքներին եւ երեկ քննարկում էին նաեւ հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները