Ազգային անվտանգության ծառայությունում քննարկումներ են սկսվել կառույցի հնարավոր լուծարման մասին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ խոսակցությունների, ԱԱԾ-ից հրաժարվելու պահանջը ներկայացվել է Արեւմուտքի կողմից՝ հիմնավորմամբ, որ Հայաստանի անվտանգության մարմինը ռուսականի ուղղակի ազդեցության ներքո է, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կրթություն են ստանում Ռուսաստանում, մասնավորապես՝ ФСБ-ի ակադեմիայում, ուստի հետագայում էլ պահպանում են անձնական կապերը, աշխարհայացքը, մտածողությունը, որը տիպիկ ռուսական է, հետեւաբար՝ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ՌԴ-ում առաջինն են իմանում։
Անգամ ԱԱԾ-ի գործառույթների մասով են արեւմտյան պատվիրատուները դերաբաշխում կատարել՝ սահմանադրական կարգի պահպանման գործառույթը կվերապահվի ՆԳՆ-ին, իսկ հակահետախուզությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի գործառույթները՝ արտաքին հետախուզության նորաստեղծ, բայց դեռեւս ուրվական կառույցին։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»