Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքող ցուցարարները Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի կողային մուտքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը, հայտնում է Interpressnews-ը։
«Ռուսթավի 2»-ն էլ գրում է, որ ցուցարարներից մեկն այրել է դրոշը։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկումը, ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Ապրիլի 30-ին Թբիլիսիում տեղի է ունեցել հերթական ակցիան ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Երեկոյան ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկանները օգտագործել են պղպեղի գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ, որպեսզի նրանք դուրս գան Ռուսթավելի պողոտայից, որտեղ գտնվում է խորհրդարանը:
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ բողոքի ակցիայի ժամանակ 63 անձ բերման է ենթարկվել, իսկ 6 ոստիկան վիրավորվել է։
Բաց մի թողեք
«Աննշան են». Պենտագոնը՝ Կուրսկի մարզում Ռուսաստանի հակահարձակման մասշտաբների մասին
«Ռուսաստանն է սկսել այս հակամարտությունը, Ռուսաստանն էլ կարող է հենց հիմա դադարեցնել». Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Պուտինին
Ռուսաստանը պետք է պարտվի այս պատերազմում հանուն իր՝ Ռուսաստանի ապագայի. Լեհաստանի ԱԳՆ ղեկավար. Լուսանկար