Երեկ՝ մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով հերթական ավտոմեքենան է հայտնվել անհարմար դիրքում։
Շիրակի փողոցում, ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Արմեն Ք․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ընկել է «Գազպրոմ»-ի փորած փոսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով հատուկ տեխնիկայով (մանիպուլյատոր) դուրս բերվեց անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված աշխատանքները իրականացվում է «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից , իսկ տնօրենը՝ Դավիթ Աբրահամյանն է։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի