Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա, որն արտահայտում է երկրի եվրոպամետ կուրսը։
Այս մասին պետության ղեկավարն ասել է արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նախագահւ, մի քանի օր առաջ Թբիլիսիում կառավարության կողմնակիցների հանրահավաքում «սադրիչ» հայտարարություններ են արվել Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Նախագահը կոչ է արել դեսպաններին մինչև մայիսի վերջ, քանի դեռ վերջնականապես չի ընդունվել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը, որը ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել, նպաստել բարձր մակարդակի այցերին Վրաստան:
Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանը ընդունի երեք ընթերցմամբ։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։
Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Բաց մի թողեք
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Շվեյցարիան բա չի ձերբակալի Պուտինին, երբ նա գնա Թրամփի հետ այնտեղ հանդիպման
Պուտինը կարծում էր, որ 3 օրում կնվաճի Կիևը, բայց Կիևի կենտրոնում ես էի, ոչ թե նա. Բայդեն