Երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է, որ Տավուշի մարզի երկու հայտնի հատվածներում Ադրբեջաննի պահանջած տարբերակով սահմանազատման չգնալու պարագայում կլինի պատերազմ եւ Հայաստանը կմնա մենակ, ըստ էության խոստովանում է իր դիվանագիտական ձախողումը:
Բանն այն է, որ, եթե անգամ Ադրբեջանն ունի Հայաստանին ներկայացնելու պահանջ, ապա նույնաբովանդակ, նույնանման առավել մեծ ծավալի պահանջ ներկայացնելու հիմք եւ փաստարկ ունի Հայաստանը: Եվ Հայաստանը բոլորովին չի հրաժարվել փոխադարձության հիման վրա քննարկումից եւ հավասարակշռված սահմանազատման գործընթացից:
Սակայն, եթե ստեղծվում է իրավիճակ, որ Հայաստանը պետք է հանգուցալուծվի Ադրբեջանի միարժեք պահանջի, ռազմական շանտաժի հիման վրա, եւ Հայաստանը տրվի դրան՝ հակառակ դեպքում կմնա ագրեսիայի դեմ մենակ, ապա դա նշանակում է Հայաստանի դիվանագիտական ձախողում: Գուցե որեւէ մեկն անունը դնի անարդյունավետություն: Էական չէ: Ակնառու է, որ Հայաստանի դիվանագիտությունը չի աշխատել այնպես եւ այնքան, որ ապահովի առնվազն մենակ չմնալը:
Ընդ որում, մենակ չմնալը ոչ թե Ադրբեջանի հանդեպ ինչ որ հավակնության հարցում, այլ ընդամենը՝ հավասարակշռված գործընթացի, որը միանգամայն համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, բխում է մի շարք փաստաթղթերից, այդ թվում նույն տխրահռչակ Ալմաթիի հռչակագրից:
Եթե դիվանագիտությունն անարդյյունավետ է, եւ թերեւս տեւական ժամանակ, ու բանը հասել է նրան, որ Հայաստանը անգամ պաշտոնապես խոստովանում է շատ թափանցիկ ակնարկով, որ տրվում է շանտաժի, ապա դրա համար պետք է լինի պատասխանատվություն կրող:
Այդ պատասխանատվության հարցը պետք է բարձրացնի խորհրդարանը, եթե իհարկե խորհրդարանը լինի աշխատող քաղաքական օրգանիզմ, այլ ոչ թե իրականում՝ կառավարության, գործադիր մարմնի կցորդ: Անշուշտ, հնարավոր է այդ իրողություններից «պաշտպանվել» նրանով, որ ցանկացած ընդդիմախոսություն որակվի «պատերազմի» հրահրում:
Բայց, դա, պաշտպանության այդ մեթոդն ու տրամաբանությունը, նշակում է Հայաստանի՝ որպես քաղաքականության սուբյեկտ, ոչնչացում:
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանի «կոստյումի» բազմաչափերը ․․․
Ինքնախաբեության թմբիրը բերեց Արցախի կորստի ․․․ և դեռ շարունակվում է
Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մտել է «տաբուների հաղթահարման» փուլ