Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությա ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում խոշոր ավոտվթար է տեղի ունեցել:
Վթարի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 «Mercedes», «Toyota Camry» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ «Toyota Camry»-ն պատկանում է Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Հարությունյանին, «Mercedes»-ը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սերգեյ Մալխասյանին, «Mercedes» մակնիշի «88 XH 888» համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանում բնակվող 23-ամյա Րաֆֆի Սաֆարզադե Մոհամմադ Քազեմիին, իսկ «Nissan»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարզվում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և Ս. Մալխասյանի «Mercedes»-ը եղել են կայանված, երբ մակնիշի «88 XH 888» համարանիշով «Mercedes»-ը բախվել է ավտոմեքենաներին, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2–րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, վթարի հիմնական մեղավոր «Mercedes»-ն էլ քարշակի միջոցով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանավող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ավտոմեքենան փորձում էին տեղափոխել, կապույտ գույնի վերնազգեստով մի տղամարդ մոտեցավ պարեկներին, ու ասում էր, որ մեքենան ինքն է վարել, սակայն երբ պարեկները ճշտումների համար մի քանի հարց տվեցին, այդ տղամարդու լեզուն, ինչպես ժողովուրդն է ասում, «քարկապ ընկավ», ու վայրկյանների ընթացքում դեպքի վայրից «թռավ»:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների այն վարել է երիտասարդ աղջիկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ի վարորդ Տ. Հարությունյանը հեռուստահաղորդավար է, ով նախկինում աշխատում էր «Դար 21» հեռուստաըկերությունում, «Face Control» հաղորդման վարողն էր:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել