«Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ։
«Հրապարակը» գրում է. Արդեն մի քանի օր է՝ ՊՊԾ աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում «Հաղթանակ» զբոսայգում:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին եւս Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրա այցի ընթացքում, որպես կանոն, քաղաքացիների մուտքն այգի արգելված է։»:
Բաց մի թողեք
Եվրոպա կպոռանք, բայց ետ-ետ` դեպի Ասիա կերթանք. Օրենքն ընդունել են ու ԵՄ-ից ավելի հեռացել
Երկու կարևոր հանգամանք
Արագածոտնի «բլից-կրիգով» նա փորձում էր հասկանալ հանրության արձագանքը, կգրոհեն նաև Մայր աթոռը