Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը հերթական ժամկետով կստանձնի Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը: Նույն օրը, ինչպես սահմանադրությունն է պահանջում, կառավարությունը հրաժարական կտա:
Նման դեպքերում նախագահն ընդունում է հրաժարականը եւ վարչապետին ու կառավարության անդամներին «խնդրում» շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ մինչեւ պետական դումայում նոր վարչապետի թեկնածության, կառավարության գործունեության ծրագրի հաստատումը եւ կաբինետի վերջնական ձեւավորումը:
Ներքաղաքական այդ կարեւորագույն իրադարձություններին ընդառաջ հրապարակվել է Ռուսաստանի պետական, քաղաքական կյանքում «շատ մեծ ազդեցություն ունեցող» քսան անձանց վարկանիշը: Ցուցակն, իհարկե, գլխավորում է նախագահ Պուտինը, երկրորդ տեղում վարչապետ Միշուստինն է, երրորդը՝ Անտոն Վայնոն, չորրորդը՝ Սերգեյ Սոբյանինը:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանգրվանել է տասնութերորդ, պաշտպանության նախարար Շոյգուն՝ տասնյոթերորդ հորիզոնականում: Անվատանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդեւը հինգերորդն է, ԱԽ քարտուղար Պատրուշեւը՝ ութերորդը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոն հաջորդում է նախկին նախագահ Մեդվեդեւին, իսկ ահա Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը «մեծ քսանյակում» ընդգրկված չէ: Փոխարենն այնտեղ են Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը եւ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Բորտնիկովը:
Վարկանիշի բարելավում է ունեցել Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովը, նա ՌԴ ամենաազդեցիկ քաղաքական դեմքերից տասներեքերորդն է: «G 20»-ում տեղավորվել է նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Նաբիուլինան, ինչպես նաեւ «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Միլերը:
Անշուշտ, վաղաժամ է ասել, թե Վլադիմիր Պուտինը հենց այդ շրջանակից է ապագա կառավարություն ձեւավորելու, բայց վարկանիշային սանդղակից դատելով՝ կարելի է ասել, որ վարչապետ Միշուստինը կվերանշանակվի, իսկ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներն, ամենայն հավանականությամբ, զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան: Հավանաբար, Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինը կնշանակվի փոխվարչապետ: Գործող փոխվարչապետներից ոչ մեկը «մեծ քսանյակում» տեղ չունի:
Վարկանիշային սանդղակն առահասրակ ընդգրկում է հարյուր ազդեցիկ մարդկանց անուն, այդ թվում՝ գործարարների, հանրային եւ մեդիա գործիչների: Այդ շարքում որեւէ հայ ընդգրկված չէ: Ազդեցիկ գործարարների խմբում կայուն դիրքը պահպանում է ադրբեջանցի Վագիթ Ալեքպերովը, մեդիա գործիչներից՝ Կոնստանտին Էռնստը:
Մարգաիտա Սիմոնյանը, պարզվում է, Ռուսաստանի հանրային կյանքում այնքան ազդեցություն չունի, որպեսզի համարվի Կրեմլի մերձավոր շրջապատի մարդ, իսկ ռուսաստանաբնակ հայ գործարարները շարունակում են դիրքեր զիջել: Ի տարբերություն, ասենք, ուզբել Ալիշեր Ուսմանովի:
Ի՞նչ կառավարություն կձեւավորի Վլադիմիր Պուտինը՝ կենթադրվի երդմնակալության ելույթից: Կարելի է զգուշորեն ենթադրել, որ պաշտպանության նախարար Շոյգուին կփոխարնի ԳԾ պետ Գերասիոմվը, իսկ արտգործնախարար, հավանաբոր, կնշանակվի Դմիտրի Պեսկովը: Նա մասնագւտությամբ թուրքագետ է:
Բաց մի թողեք
«Սրբազան պայքար»-ի «բաց խաղաքարտերով» խաղը․ Քոչարյանն ու Սարգսյանը ներկա կգտնվե՞ն սեպտեմբերի 22-ի հավաքին
Պուտինի հետ սիրախաղի դիմաց՝ Թուրքիան կստանա Ղրիմը
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու