Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի նկուղային հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող «Տոչկա» ակումբում։ Մասամբ այրվել է կախովի առաստաղը։ Ըստ նախնական տեղեկությունների էլ՝ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել