Երեկ՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Ս.-ն Մրգաշատ բնակավայրի 13-րդ փողոցում՝ «Նոյ» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Քնարիկ Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում՝ ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտառոց դեպք՝ Երևանում․ փnղnցում hայտնված անoգնական քաղաքացին մաhացել է. Լուսանկար
Այս տարի ՃՏՊ-ներից արդեն 147 զnh ունենք