Հորդառատ անձրևները խնդիրներ են ստեղծել Թբիլիսիի տարբեր շրջաններում: Գլդանուլա գետը, որը դուրս է եկել ափերից, ողողել է մայրաքաղաքի Գլդանի շրջանի տների բակերը, վնասվել են ճանապարհային ենթակառուցվածքները:
Այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Մի քանի հասցեներում գրանցվել են ծառերի տապալման և լանջերի փլուզման դեպքեր։
«Բոլոր շրջաններում, որտեղ առատ տեղումները խնդիրներ են ստեղծել, աշխատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները, քաղաքապետարանի և վարչակազմի համապատասխան մարմինների ներկայացուցիչները: Աշխատանքներ են տարվում վնասի վերացման ուղղությամբ», – հաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։
Թբիլիսիում ամբողջ գիշեր անդադար անձրև է տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ից մայրաքաղաքում եղանակը կպարզվի։
Բաց մի թողեք
Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումներն Իսրայելի վրա, բայց․․․ Իրանի ԱԳՆ ղեկավար
«Մենք կաջակցենք Ուկրաինային, որովհետև հասկանում ենք՝ հաջորդը Բելառուսն է լինելու». Լուկաշենկո
Իսրայելի գրոհի դեպքում Իրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ. Փեզեշքիան