«07․06․2018 թվականին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այնուհետեւ հաջորդ տարում՝ 07.03.2019 թվականին ՀՀ ԱԳՆ-ում դիվանագետների օրվան նվիրված միջոցառման ժամանակ վերահաստատեց. «Մենք պետք է շարունակենք նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քաղաքականությունը: Մենք հստակ արձանագրում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գլոբալ անվտանգության եւ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր կարեւոր ներդրումն է եւ մենք այդ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից»:
Սակայն իրականում Ժողովուրդ օրաթերթը անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ 2018 թվականից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձեւ՝ հետեւյալ պետությունների կողմից․
• 26․04․2019թ․ Պորտուգալիայի խորհրդարան
• 30․10․2019թ․ 12․12․2019թ․, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ եւ ԱՄՆ սենատ
• 06․05․2021թ․ Լատվիայի Հանրապետության խորհրդարան
• 08․02․2023թ․ Մեքսիկայի Սենատի հռչակագիր
2022 թվականի հունվարի 24-ի առցանց մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել՝ պատասխանելով հարցին, թե՝ հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից եւ սառեցնի համահայկական օրակարգի թեմաները՝ ընդառաջելով թուրքական նախապայմաններին: «Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները», – նշեց նա։
Իսկ այս տարվա՝ 24.04.2024-ի ուղերձում ոչ մի խոսք արդեն չկար ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի մասին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է»։
Բաց մի թողեք
Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան
Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը
Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը