Մայիսի 5-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ Դաշտ գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով «Աջից գոտկային շրջանի և նախաբազուկի շրջանի հրազենային վնասվածք չթափանցող բնույթի» ախտորոշմամբ «Աշտարակ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Մ․-ն է:
Պարզել են նաև, որ մայիսի 4-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, Տիգրան Մ․-ն իր կողմից շահագործվող «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Դաշտ գյուղի հատվածում կանգ է առել բնական կարիքները դաշտամիջյան հատվածում հոգալու, որի պատճառով անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից արժանացել է դիտողության, և նշված անհայտ անձը իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակով կրակել է Տիգրան Մ․-ի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան, ատրճանակն ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել
«Տղու բազար». մանրամասներ` աղջիկների միջև սկանդալային ծեծից
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ. Լուսանկար