ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Բագրատ Գալստանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Նրանք իրենց «Ֆեյսբուք»-ի էջերում հրապարակել են վարչապետի լուսանկարն ու գրառումներ արել։
«Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը Նիկոլ Փաշինյանն է և վերջ։ Բոլորին մաղթում եմ ուշիմություն ու խոհեմություն»,- գրել է Բաքոյանը։։
Շիրակ Թորոսյանը գրել է․ «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»։
Հիշեցնենք՝ այսօր հանրահավաքի ժամանակ ելույթի իր խոսքում Գալստանյանը դիմելով ներկաներին ասել էր․
«ՔՊ-ից պատգամավորներ կա՞ն, լավ կլիներ, որ լինեին։ Իրենց էլ հնարավորություն տանք՝ Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, կան բավականին, ինձ իրավունք տալի՞ս եք ՝իրենց հետ խոսելու»:
Բաց մի թողեք
Թրամփի և Փաշինյանի զարմանալի հանդիպման մասին ու լուսանկարների համեմատություն․ Սիմոն Սարգսյան
7 ու կես տարի անց. 2018-ի հեղաշրջումն ու ժողովրդավարության ճգնաժամը Հայաստանում
Երեւանի քաղաքապետարանի` գողական «պանյատներով» առաջնորդվող պաշտոնյան, փաստորեն քաղաքական աջակցություն է ստացել ․․․