Այսօր Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Բանակցությունները կկայանան ղազախական կողմի առաջարկով և կլինեն երկկողմ՝ առանց միջնորդների։
Մոսկվայում մայիսի 8-ին տեղի ունեցած ԵՏՄ հոբելյանական վեհաժողովի իր ելույթում, Ղազախստանի նախագահ Տոկաեւը արծարծել է Եվրասիական միասնական միջանցքի գաղափարը: Ինչ է դա նշանակում, ինչպես է դա պատկերանու՞մ իրեն, Տոկաեւը չի մանրամասնել: Բայց, հասկանալի է, որ գաղափարը այդխիսի բարձր եւ հոբելյանական հարթակում հնչել է ամենեւին ոչ հենց այնպես: Այստեղ հարկ է հիշել, որ վաղը Ալմաթիում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջաննի արտգործնախարարների հանդիպում, որը տեղի է ունենում Ղազախստանի առաջարկով:
Աստանան հայտարարել է, թե չունի միջնորդ դառնալու մտադրություն, պարզապես տրամադրում է հանդիպման հարթակ: Միաժամանակ հասկանալի է նաեւ, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ ըստ էության մեկամսյա մաքոքային դիվանագիտությունը, որ նկատելիորեն գործադրել է Աստանան, չէր կարող լինել պարզապես հարթակ տրամադրելու համար: Մայիսի 10-ի հանդիպումից երկու օր առաջ Եվրասիական միասնական միջանցքի գաղափարի բարձրրաձայնումը հուշում է, որ Աստանան ըստ ամենայնի հենց այդ նկատառումով է փորձում կատարել հայ-ադրբեջանական կոմունիկատորի դեր: Եվրասիական ընդհանուր միջանցք ստեղծելու համար պետք է կապ Հայաստանի հետ:
Ընդհանուր միասնական միջանցքի գաղափարը պետք է ենթադրի այսպես ասած հատուկ դյուրին պայմանների առկայություն՝ ապրանքների տեղաշարժի համար, այլապես ցանկացած պարագայում էլ ինքնին որեւէ ճանապարհ կարող է լինել միասնական, այդ թվում Լարսի ճանապարհը: Հետեւաբար, եթե Աստանան պատկերացնում է Եվրասիական միասնական միջանցք, ապա ըստ ամենայնի Հայաստանի մասնակցությունը դրան դիտարկում է Ադրբեջանի միջոցով: Համենայն դեպս, մուս այսպես ասած օպտիմալ տարբերակը Վրաստանն է, բայց այստեղ բանն ավելի բարդ է, որովհետեւ այստեղ ռուս-վրացական հարաբերության հարց է: Ավելին, այստեղ կա թերեւս ուրիշ խնդիր էլ:
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը
Տափաստանային արվամոլը անընդհատ ասում է՝ «մեզ են ընտրել», փաստեմ՝ «Հանրային ձայնը» ունի քվե, անում է գործը․ Ավագյան
90 տոկոսով, 17 կետից 13-ը, 17-ից՝ 17-ը, ինչ է կատարվում «խաղաղության պայմանագրի» շուրջ