Մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժին օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Արմավիր քաղաքից «էլեկտրահարում» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանները պարզել են, որ երեխան 2-ամյա Գ․ Ս․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Ոստիկիանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 1-ին ժամը 22։00-ին երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ մայրիկի անզգուշության և անփութության հետևանքով երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա և իր մազերի վրայից հանել է մետաղական հերակալը և մտցրել էլեկտրական վարդակի մեջ, ինչի հետևանքով էլեկտրահարվել է և ստացել «էքստրասիստոլաներ, աջ ցուցամատի և բութ մատի այրվածք, ջղաձգություն» մարմնական վնասվածքը:
Բաց մի թողեք
Կողմ` 4, դեմ` 38, տոկոսային՝ 10/90 հարաբերակցությամբ հանրությունը մերժում է տրանսպրոտում չվճարողներին տուգանելը
Օրը նոր սկսված 2 ողբերգական ավտովթարներ․ 4 զոհ, այդ թվում մանկահասակ երեխա․ Լուսանկարներ
Աբովյան քաղաքում՝ ձորում, տղամարդու դի է հայտնաբերվել