Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 11:00-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բեռանխցիկում բացված մոտ 110-ից ավելի CO լիցքավորված գազաբալոններ թափվել են ճանապարհով մեկ:
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրափրկարարները, ովքեր հրշեջ-փրկարարների, պարեկների ու ԶԻԼ-ի վարորդ Գևորգ Ղազարանի օգնությամբ բեռնատարը դարձի են բերել ու հեռացրել անվտանգ վայր, ճանապարհից էլ հեռացրել են թափված գազաբալոնները:
Բաց մի թողեք
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Այո, տարել են կասետներից մեկը, որի վրա գրված էր՝ կնունք, խուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը
Հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում սատար կանգնենք արցախցիներին