ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բագրատ Գալստանյանի կողմից իր անունը հնչեցնելուն։
Հարցին, թե դրանից հետո իր հանդեպ խմբակցությունում ճնշումներ եղե՞լ են, Բաքոյանը ընդգծեց․
«Լո՞ւրջ եք ասում, որ ՔՊ-ում կարող են ճնշումներ լինել։ Այսքան ժամանակ, ե՞րբ է նման բան եղել, որ հիմա նման տրամաբանությամբ հարց եք տալիս։ Չկա, դա անհեթեթ է»,- ասաց նա։
Իմա՝ ՔՊ-ն ով դառավ, որ ճնշի ․․․
Պատգամավորը նաև ներկայացրեց, թե երբ է առաջին անգամ ծանոթացել Բագրատ Գալստանյանի հետ․ «Մեր ծանոթությունը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, որտեղ հավանաբար երկու օր հանդիպել ենք Ղարաբաղում։ Հորեղբորս որդու մասին շուրջ վեց շաբաթ տեղեկություն չունեինք, զոհվել էր, այդ ծանոթությունից հետո զանգել եմ, հարցրել եմ, եթե ինքը այդ հատվածներում եղել է, կարող ենք դին գտնել։ Սա եղել է 2020 թվականի աշնանը առաջին և վերջին շփումը»։
Բաց մի թողեք
Խաչվերաց կամ Սբխեչ. ինչ տոն է այն և երբ է այս տարի
Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը