Հնարավոր չէ, որ ՔՊ-ից մարդիկ միանան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։
Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ շարժումն անգամ հստակ պահանջ չունի։
Դիտարկմանը, որ արդեն կա ձևակերպված պահանջ, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Քոչարյանն արձագանքեց՝ ո՞վ է պահանջում. «Այդ ո՞ւմ են առաջադրելու՝ որպես վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթաելյանի՞ն։ Թող թեկնածուին ներկայացնեն։ Իսկ ՔՊ-ն ունի մի վարչապետի թեկնածու, որը հիմա վարչապետ է»։
Շարժման առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանը Թատերական ինստիտուտի մոտ հայտարարեց, որ եթե ժողովուրդը շատ ուզի, իսկ Վեհափառ հայրապետը օրհնի, ապա ինքն ով է, որ հրաժարվի ՀՀ վարչապետ դառնալուց, իսկ այն, որ ինքը երկքաղաքացի է ու Սահմանադրությամբ դրա իրավունքը չունի, նա ասաց, որ այս իշխանություններն ասում են, թե ժ-ողովուրդը պիտի գրի նոր Սհմանադրություն, է, կգրեն, որ երկքաղաքացին իրավունք ունի լինել վարչապետ․ Ի դեպ, ես չեմ խնդրել, երբ ղեկավարում էի կանադահայոց թեմը այդ պետությունն է ինձ շնորհել Կանադայի քաղաքացիություն։
Բաց մի թողեք
Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է «Մեր ձևով» շարժման մեջ իր ներգրավվածության մասին
Տպագրական սխալը միայն թուղթ է փչացնում, դուք՝ մի ամբողջ երկիր. Լուսանկարներ
Եթե անգամ Վեհարանը գրավեն, դա չի նշանակելու, թե իշխանությունը հասավ հաջողության