Տևական ժամանակ է, ինչ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն աշխատանքի չի ներկայանում։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ չի էլ վերադառնալու։ Ավելին՝ վերջինս մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հաստատել է Սամսոնյանի աշխատանքի չներկայանալու տեղեկությունը՝ հերքելով աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը։
«Պարոն Սամսոնյանը ապրիլի 25-ից չի գալիս աշխատանքի։ Բուլետենի մեջ է մինչև մայիսի 19-ը ներառյալ։ Ջրծաղիկ է, դա է պատճառը»,- ասաց Առաքելյանը։
Ներկա պահին Սամսոնյանի պարտականություններն իրականացնում է քաղաքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը։
Ի դեպ, խոսակցություններ կան, որ հենց Սանոյանն է «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի նոր թեկնածուն, և առաջիկայում կլինի այդ փոփոխությունը։
Սոնա Առաքելյանը կտրականապես հերքեց սա՝ նշելով, որ Սամսոնյանն անպայման վերադառնալու է աշխատանքի։
Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Honda»-ն ու «BMW» մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի և ուղևորի կյանքի համար. Լուսանկար
Խոշոր վթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կա. Լուսանկար
Երգչուհի Շպռոտն ամուսնացել է. Լուսանկար