ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ պահեն դռները, թույլ չտան, որ օտար մարդիկ մտնեն՝ փորձելով հետ պահել ուսանողներին «սրբազան շարժումից»։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մեր աղբյուրն ասաց՝ վախեցել են շրջաբերական ուղարկել ուսհաստատություններին՝ կռահելով, որ մի տեղից դուրս կգա ու կհրապարակվի այդ ապօրինի գրությունը։
Ի դեպ, նախարարն Իսպանիայում է այս օրերին` ժպտադեմ լուսանկարներ եւ հաղորդագրություններ են տարածում այդ մասին: Փաշինյանի իշխանությունում թերեւս մոռացել են, թե ինչպես էին 2018-ին ուսանողներին դուխ տալիս, սպառնում տնօրեններին ու ռեկտորներին` ազատել գործից, հիշեցնելով սահմանադրական իրավունքների մասին։






Բաց մի թողեք
Բազմավաստակ ուսուչուհին կամավոր ատեստացիայից չորս անգամ կտրվել է
Դեղձավան գյուղում 50 հեկտար հողատարածքը մնացել է փշալարերի մյուս կողմում
Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում․ Լուսանկար