Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Կիևում ահաբեկչություններ է կանխել։
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ դրանք ծրագրվել են մայիսի 9-ին համար և նախապատրաստվել ռուսական հետախուզության գլխավոր վարչության կողմից։
Ուկրաինայի ԱԾ-ն պնդում է, որ ձերբակալվել են ռուսական հետախուզության կատարողները, ովքեր ահաբեկչություններ էին նախապատրաստում Կիևում։
«Գերատեսչությունն ակտիվորեն գործեց, և ահաբեկչության հեղինակները ձերբակալվեցին: Հավաքվել է նաև ապացույցների բազա, որն անվերապահորեն հաստատում է ռուսական հետքը»,- ասել է ԱԾ ներկայացուցիչ Արտեմ Դեխտյարենկոն BBC-ի ուկրաինական ծառայությանը տված մեկնաբանությունում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մի քանի օր առաջ Ուկրաինայի ԱԾ-ն հայտարարեց, որ բացահայտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և երկրի այլ բարձրաստիճան ղեկավարների դեմ ծրագրված մահափորձը՝ դրանում մեղադրելով ՌԴ իշխանություններին։
Բաց մի թողեք
Վրաստանը կզրկվի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունից
Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ 13-ամյա քույրը դանակnվ hարվածներ է հասցրել ու uպանել փոքր քույրերին
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև