27/07/2024

Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղի զորանոցի հրդեհի օրը հերթապահ զինծառայողին

Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործին․

«Իմ ունեցած հավաստի տեղեկություններով երկու օր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) մեղադրանք է առաջադրվել նշված կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Մաթևոսյանին։

Առաջիկա օրերի ընթացքում նշված գործի ընթացի վերաբերյալ հանդես կգանք առավել մանրամասն դիրքորոշմամբ, սակայն հարկ եմ համարում այս պահին ընդգծել, որ զոհված 15 զինծառայողների ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ ենք լինելու այս հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի իրական հանգամանքները ճշտելու, ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Նորիկյանը։

հանգամանքները ճշտելու, ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Նորիկյանը։