22/12/2024

Եթե Ռուսաստանն ուզենար Փաշինյանին հեռացնել, հիմա վաղուց էր դա արել․ Տարասով

Նախ՝ ընդվզման շարժումներ միշտ են եղել Հայաստանում։ Հայերը դուրս են գալիս, գոռգոռում են, վրաններ են խփում, բախումներ են լինում, ու ամեն ինչ ավարտվում է։ Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե Ռուսաստանը որպես արտաքին գործոն պաշտպանում է իրենց։

Այս մասին ասել է ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը․ Իրականում Ոուսաստանը բաց քաղաքականություն է վարում ու չի խառնվում գործընթացներին։ Եթե Ռուսաստանն ուզենար Փաշինյանին հեռացնել, հիմա վաղուց էր դա արել։ Ռուսաստանը դրան չի խառնվում, իսկ ներկայիս գործընթացը դիտում է կողքից, 100 տոկոսանոց հնարավորություն տալով հայերին որոշել, թե ում հետ են իրենք լինելու։ Հայերը հիմա որոշում են իրենց ճակատագիրը՝ պահպանե՞լ պետականությունը, թե՞ մնալ դիասպորայի կարգավիճակում։ Իհարկե, նման իրավիճակում Փաշինյանին պետք է արտաքին թշնամի։ Ռուսաստանը չի հարձակվի, Թուրքիան չի հարձակվում, Ադրբեջանը Մեղրիի պատճառով չի կռվի, որովհետև նա շահագրգռված է Ռուսաստանի ներկայությամբ, և Ալիևը սա չի թաքցրել Մոսկվա կատարած այցի ու Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Նա առաջին անգամ, ի տարբերություն  նախկինում բարձրաձայնած տեսակետների, հայտարարեց, որ Ռուսաստանը վճռական գործոն է ռեգիոնում անվտանգության ապահովման համար։